Թուրքիայի օդանավակայանում ինքնասպանություն է գործել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էն Սեթընը` չվերթից ուշանալու պատճառով:
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ բրիտանուհին պետք է նստեր Իրաքյան Քուրդիստան մեկնող ինքնաթիռը, սակայն ուշացել էր չվերթից:
Այն բանից հետո, երբ օդանավակայանի աշխատակիցները նրան ասել են, որ ավիաընկերությունը չի կարող փոխհատուցել կրած վնասը՝ կինը հայտարարել է, որ գումար չունի թռիչքի նոր տոմսի համար, այնուհետեւ գնացել է զուգարան և կախվել: