Հոկտեմբերի 17-ին, Ֆլորիդայում ZombieCon փառատոնի ժամանակ կրակահերթ է սկսվել: Մեկ մարդ սպանվել է, 4-ը՝ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պատահարը տեղի է ունեցել Ֆորդ Մայերս քաղաքում, որտեղ ամեն տարի հավաքվում են սարսափ հերոսների հազարավոր սիրահարեր: Որպես կանոն բոլոր մասնակիցները կերպարանափոխվում են քայլող մեռյալների հանդերձով:
Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ 4 վիրավորները բուժօգնություն են ստանում հիվանդանոցում: Նրանք ստացել են մի շարք վնասվածքներ, որոնք բարեբախտաբար, կյանքին վտանգ չեն սպառնում: Այժմ, ոստիկաության աշխատակիցները փնտրում են հանցագործներին:
Ինչպես նշում է The News-Press-ը, պատահարը տեղի է ունեցել փառատոնի փակման ժամանակ: Կրակահերթի ժամանակ, աբմոխի մոտ առաջացել է խուճապ: Նրանցից շատերը հեռախոսներով նկարահանել են պատահարը, ինչը ոստիկանության կարծիքով՝ կնպաստի գործի արագ բացահայտմանը:
Նշենք, որ ZombieCon-ը անցկացվում է 2005 թվականից՝ Helloween-ի նախօրեին: