Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է Սիրիայի հարցը քննարկել ՌԴ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ղեղկավարների հետ: Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն:
«Ռազմական լուծում գոյություն չունի, դրա մասին ասել են բոլորը, այդ թվում նաև ռուսները: Այս իրադրությունը ազդում է տարածաշրջանի բոլոր երկրների վրա»,- ասել է Քերին:
«Ես կփորձեմ համաձայնության գալ ՌԴ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ղեղկավարների հետ, որոնք կկարողանան գտնել իրադրության կարգավորման ուղիները»,- ասել է պետքարտուղարը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի իշանության հետ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հաջորդ շաբաթ: Պետքարտուղարը նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը շատ կարևոր է:
«Եթե Ռուսաստանը ամեն գնով կարողանա պահել Ասադին, ապա դա ավելի կբարդացնի իրավիճակը: Եթե ՌԴ-ն օգնի մեզ, ապա դա կօգնի լուծել ԻՊ-ի հետ կապված հարցը: Մենք պետք է լավ հասկանանք, թե ինչ տարբերակներ ունենք»,- ասել է նա