Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի։
Նախկին նախագահ բողոքել է «իր իրավունքների բազմակի խախտումների» համար։
«Նախագահ Յանուկովիչը դիմել է ՄԻԵԴ՝ այն հիմքով, որ Ուկրաինան բազմիցս խախտել է իր իրավունքները։ Նա խնդրում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ ներառյալ արդար դատավարության ու իր քաղաքական կարգավիճակի ու տեսակետի պատճառով խտրականության չենթարկվելու իր իրավունքն ու դրանց ոտնահարումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդր Յանուկովիչը՝ Վիկտոր Յանուկովիչի որդին, դիմել է ՄԻԵԴ՝ իր իրավունքների խախտումների ու ունեցվածքը բռնագրավելու պատճառով։