Հայաստան Քաղաքական 

Նորմալ է, որ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ դեմ են սահմանադրական բարեփոխումներին. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեին և նոր Սահմանադրության նախագծին: Մարտիրոսյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը ենթադրում է ավելի մեծ կայացվածություն և ժողովրդավարություն:

«Սահմանադրական բարեփոխումներով ընդդիմադիր կուսակցություններին լայն լիազորություններ են տրվում: Ախր, մեր ընդդիմադիր քաղաքական ուժերն են պահանջել այդ փոփոխությունները: Վերջին տարիների ընթացքում,  հարյուր տոկոսանոց համամասնականին անցնելու պահանջը հնչել է երևի մի հազար անգամ: Հարյուր տոկոսանոց համամասնականի դեպքում ավելի դժվար է վերարտադրվել: Սա իշխանության համար հետընթաց է»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` նորմալ է, որ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ դեմ են սահմանադրական բարեփոխումներին: «Ես կարծում եմ` նորմալ է, որ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Դա նորմալ է և լավ է»,- ասաց Մարտիրոսյանը:

Նույն շարքից