Նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` Vogue-ի ռուսական տարբերակի խմբագրությունը ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Մուշեղոնի և աշխարհի լավագույն մոդելներից մեկի՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելի հետ Հայաստանում էթնիկ հագուստներով հետաքրքիր ֆոտոշարք են նկարահանել և բացահայտել մեր երկրի հմայքը:
«Մեր մշտական հեղինակ ամերիկացի լուսանկարիչ Դեվիդ Մուշեղոն առաջին անգամ Հայաստան այցելեց մի քանի ամիս առաջ: Նա ցնցված էր իր պատմական հայրենիքի գեղեցկությամբ: Այդ պատճառով, երբ մենք նրան առաջարկեցինք ռուսական Vogue-ի համար նկարել ազգային հագուստներ, նա առաջարկեց գնալ Երևան: Նրա հետ Կալիֆոռնիայից եկել էր նաև նրա ընկերուհին՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելը: Հայաստանում անցկացրած երեք օրերի ընթացքում Vogue-ի դեսանտը մի քանի հազար լուսանկար է արել»,-գրում է պարբերականը:








