Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն այցելել է Գանձասարի Մատենադարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ կառուցվող Մատենադարանի շենք և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարն այնտեղ հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, և շուտով այս կարևոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենին և աշխատակիցներին` մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական և հայրենանվեր գործունեության  անհնարին կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները:

26

Նույն շարքից