Հայաստան Քաղաքական 

Թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով. քաղաքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցությունը տանում է ծայրահեղ ազգայնականության ուղով, որն ավելի ակնհայտ է դառնում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով առաջիկայում դրական փոփոխություններ չի ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում:

«Ներկայումս թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով, իսկ մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի մեր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող թուրք-քրդական պատերազմը»,-  հայտնեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հավելեց, որ թուրքական ուղղաթիռների կողմից հայ-թուրքական սահմանի հատումը, ամենայն հավանականությամբ, եղել է պատահականության արդյունք, քանի որ, նրա կարծիքով, մտածված լինելու դեպքում հայկական կողմից պետք էր բարձրաձայնել այդ փաստը` դիվանագիտական սկանդալի մակարդակով:

Նույն շարքից