Հասարակություն 

Աշխարհի ամենագեր կինը 230 կգ նիհարել է

Աշխարհի ամենագեր կինը՝ Գինեսի ռեկորդակիր ամերիկուհի Կատրինա Ռայֆորդը, զրկվել է այդ տիտղոսից, քանի որ 230 կգ նիհարել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Ես սկսել եմ ինձ ավելի վստահ զգալ: Հիմա ես գամված չեմ անկողնուն, կարող եմ վազել, շաբաթական 3-4 անգամ զբաղվել ֆիտնեսով»,-ասել է Ֆլորիդայի 38-ամյա բնակչուհին:

Նա որոշել է նիհարել այն բանից հետո, երբ ավելորդ քաշով տառապող հիվանդին օգնելու համար բժիշկները ստիպված են եղել քանդել նրա տան մի մասը:

Ռայֆորդը խիստ դիետայի է անցնում՝ հրաժարվելով յուղալի մսից ու այլ սննդամթերքից, սկսում է ֆիզիկական վարժություններ կատարել: Նիհարելու համար պահանջվել է 12 տարի: Այժմ պետք է վիրահատական միջամտությամբ հեռացվի 63 կգ ավելորդ կաշի: Դրա համար անհրաժեշտ 10 հազար դոլարից կինն արդեն հավաքել է 1205 դոլարը:

Կատրինան մանուկ հասակում սեռական բռնության է ենթարկվել, ինչից հետո սկսել է չափից շատ ուտել:

Նույն շարքից