Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային նորանշանակ ղեկավարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին և ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը և մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:

Երկուստեք նշվել է ԿԽՄԿ-ի և Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջև փոխգործակցության բարձր մակարդակը և արձանագրված դրական դինամիկայի պահպանման կարևորությունը:

Նույն շարքից