Մադրիդում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին որպես նվեր իսպանական իշխանություններից կիթառ է ստացել, հայտնում է arkansasonline.com-ը:
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն բանակցությունների պաշտոնական մասից առաջ իր ամերիկացի գործընկերոջն է նվիրել կիթառ և առաջարկել երգել։
«Սա հիանալի նվեր է»,- հայտնել է Քերին, սակայն հրաժարվել է երգել։
Քերին իր հերթին գործընկերոջը սեղանի ժամացույց։ Քերիի խոսքով՝ դա «հատուկ նվեր է, որից աշխարհում քչերն ունեն»։ Մասնավորապես, նման ժամացույց է ունեցել նախագահ Քենեդին։
Նշվում է, որ այցի ընթացքում Քերին կհանդիպի նաև թագավոր Ֆելիպե VI-ի հետ։ Ավելի ուշ կկայանա հանդիպում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։