Հասարակություն 

Վարորդները տուգանվել են՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով տրանսպորտային միջոց վարելու համար

Ճանապարհային ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 12-18-ն Հայաստանի տարածքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում տուգանային հրապարակ են տեղափոխել 115 տրանսպորտային միջոց, որից 86 մեքենայի վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 28-ն առանց համապատասխան փաստաթղթի և այլ խախտումների համար: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով տրանսպորտային միջոց վարելու 10 դեպք,  տուգանքը՝ 100 հազար դրամ, և փոխարինված համարանիշով երթևեկող մեկ մեքենա:

Նույն շարքից