«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում ամենից շատ սրտանոթային հիվանդություններն են մահվան պատճառ դառնում, իսկ փոփոխական եղանակը դրանց սրացումների պատճառ է դառնում:
Նրա խոսքով` այդ հիվանդությունները սրանում են հատկապես աշնանը, երբ գեոմագնիսկան դաշտի տատանումներն են ակտիվանում, եղանակը դառնում է խոնավ և այլն:
«Քամու ուժգնացումը նույնպես վնասակար է: Օդի աղտոտվածությունը նույնպես նշանակություն ունի: Աշնանը ինսուլտների և ինֆարկտների թիվը կտրուկ ավելանում է: Սրտաբանական հիվանդություններ արդեն իսկ ունեցողներին խորհուրդ կտամ անպայման դիմել իրենց բժշկին, որպեսզի դեղերի քանակն անհրաժեշտության դեպքում ավելացվի»,-նշեց մասնագետը: