Facebook սոցցանցը կծանուցի իր օգտատերերին այն մասին, որ իրենց օգտահաշիվները հատուկ ծառայությունները կոտրել են։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։
Սոցցանցի ղեկավարությունը որոշել է ցուցադրել հավելյալ ծանուցում, եթե ունենա լուրջ կասկածանք, որ հարձակում է կատարվել պետության կողմից հովանավորվող անձանց կողմից՝ ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում ասվում է, որ իրենք կմղեն մարդկանց ընդունելու անհրաժեշտ միջոցառումներ՝ անվտանգ դարձնելու օգտահաշիվները։