Ռիո Դե Ժանեյրոյի թաղամասերից մեկում ենթադրաբար գազի արտահոսքի պատճառով հզոր պայթյուն է որոտացել։ Միջադեպից տուժել է 8 մարդ, փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
«Շատ հնարավոր է, որ պայթել է ոչ հերմետիկ փակված գազի բալոնը, քանի որ քաղաքային գազատարը չի հասնում այդ շինություններին»,- ասել է քաղաքապետ Էդուարդո Պայեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տեղեկություններով՝ պայթյունից վնասվել է 20 շենք, այդ թվում՝ 2 ռեստորան եւ մեկ դեղատուն։