Տիգրան Սարգսյանի ունակությունները նրան կօգնեն ԵՏՄ համակարգող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Տիգրան Սարգսյանը մեր գործընկերն ու ընկերն է: Կարծում են՝ նրա մեծ ունակությունները, որոնք նա ցուցադրել է իր կենսագրության ընթացքում, նրան կօգնեն աշխատանքում»,- հայտարարեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կստանձնի 22016 թվականի փետրվարին (ԵՏՄ երկրները նախագահներին կպատվիրակեն այբբենական կարգով): 2014 թվականի հունիսից նա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր, 2008-2014 թվականներին՝ Հայաստանի վարչապետը, իսկ 1998-2008 թվականներին՝ Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը: