Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում այսօր ավարտվեց շախմատի գրոսմայստերական միջազգային մրցաշարը, որին մասնակցող 124 շախմատիստների մեջ էին նաեւ Հայաստանի հինգ ներկայացուցիչներ: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Սամվել Տեր-Սահակյանը, որը 7,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Մյուս հայաստանցիների արդյունքներն են, 23. Տիգրան Ս. Պետրոսյան` 7,0 միավոր 40. Լեւոն Բաբուջյան` 6,0 42. Հովիկ Հայրապետյան` 6,0 88. Մարիա Գեւորգյան` 5,0:
Սամվել Տեր-Սահակյանը լավագույնն է