Հասարակություն 

Երիտասարդ աղջիկը փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հոկտեմբերի 20-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, հրշեջների եւ ոստիկանների հետ փորձել են համոզել աղջկան, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ի վերջո, նրանց դա հաջողվել է եւ աղջկան դուրս են բերել վտանգավոր եզրագծից: Ոստիկանության աշխատակիցներն այս պահին պարզում են, թե որն է եղել նման քայլի դիմելու պատճառը, ինչպես նաեւ աղջկա ինքնությունը:

Նույն շարքից