Բարի օր Ֆեյսբուք 

Հոկտեմբերի 20-ը Վիճակագրության միջազգային օրն է

analitik.am

ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովը ստեղծվել է 1947թ.: Այդ ժամանակից ի վեր այն հաստատել է միջազգային մեթոդաբանական չափանիշներ ու ղեկավարող սկզբունքներ վիճակագրության ամեն ոլորտի համար:

Հանձնաժողովը կարևոր դեր է խաղում պետություններին օգնություն տրամադրելու հարցում՝ կատարյալ դարձնելու վիճակագրական հաշվարկները, ապահովելու տվյալների հասանելիությունը ու դրանց համապատասխանությունը տարբեր երկրների ու շրջանների հետ:

2010թ. ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովը որոշում ընդունեց նշել Վիճակագրության միջազգային օրը (World Statistics Day): 2010թ. հունիսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունեց 64/267 բանաձևը, որը 2010թ. հոկտեմբերի 20-ը հայտարարեց Վիճակագրության համաշխարհային օր:

Տվյալ որոշումը հիմնավորված էր ժամանակակից ու հուսալի վիճակագրական տվյալների և ցուցանիշների չափման հուսալիության կարևորությամբ:

Այս օրը նշելը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել այն կարևոր աշխատանքի վրա, որը ամեն օր կատարում է վիճակագրական հաստատության ու կազմակերպության աշխատակիցը:

Նույն շարքից