Չելյաբինսկում առաջին դասարանցին ընկել է հինգերորդ հարկից, հայտնում է Интерфакс-ը: Բարեբախտաբար, տղան ողջ է մնացել: Դեպքի առթիվ նշանակվել է հետաքննություն:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ուրալի հարավում գտնվող թաղամասերից մեկում: Բնակելի շենքի հինգերորդ հարկի պատուհանից 7-ամյա տղան վայր է ընկել: Վերջինս ստացել երկու ձեռքերի փակ կոտրվածքներ, գլխուղեղի ցնցում, ինչպես նաև մի շարք քերծվածքներ: Այժմ տղան գտնվում է հիվանդանոցում:
Հետաքննության արդյունքում, տեղի ոստիկանները պարզել են, որ տղայի ընտանիքը ապրում է ոչ բարեկեցիկ կյանքով և գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: