Աշխարհի խոշորագույն սոցիալական ցնացերից մեկը՝ Facebook-ը շարունակում է աշխատել սեփականա իմիջի վրա՝ փորձելով օգտատերերի շրջանում ապահովածության զգացում ստեղծել: Facebook-ի ղեկավարությունը հայտնել է, որ այսուհետ հատուկ զգուշացում կուղարկվի այն օգտատերերին, որոնց ֆեյսբուքյան էջը կփորձեն կոտրել պետական անվտանգության ուժերը կամ նրանց հետ առնչվող հաքերները:
Այդ դեպքում կառաջարկվի միացնել կրկնակի պաշտպանություն, որպեսզի ամեն անգամ նոր սարքից ֆեյսբուքյան էջ մուտք գործելու համար հավելյալ գաղտնաբառ պահանջվի: Այն կուղարկվի տվյալ օգտատիրոջ հեռախոսահամարին՝ sms հաղորդագրության տեսքով:
