Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի «Աշոտյան` դեսպան» հրապարակմանը, ըստ որի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ դառնալուց հետո ինքն ԱՄՆ դեսպանի ամենահավանական թեկնածուն է:
Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:
«Սիրելի ՖԲՀ,
Ի արձագանք այսօրվա ՀԺ հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար:
Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք:
Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ ես աշխատում կրթության և գիտության նախարար »: