Հայաստան Քաղաքական Իրավական 

Եվրադատարանի նոր որոշումն՝ ընդդեմ Հայաստանի. Դատավորը հաղթել է Ռոբերտ Քոչարյանին. Iravaban.net

Iravaban.netի փոխանցմամբ՝ քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված անձի արդար դատաքննության իրավունքը:

Գործի նյութերի համաձայն՝ գանգատաբեր Անահիտ Սաղաթելյանը աշխատել է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում: Նրա հանդեպ 1997, 2000 և 2001 թվականներին կարգապահական տույժեր են կիրառվել, իսկ 2004 թվականին ապրիլի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերջինս ազատվել է դատավորի պաշտոնից:

Անահիտ Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի օրինականությունը վիճարկել է հայաստանյան դատարաններում, սակայն արդյունքի չի հասել:

Նույն շարքից