Հասարակություն 

2015 թվականին ծովով Հունաստան է ժամանել կես միլիոնից ավելի ներգաղթյալ

Ծովով Հունաստան ժամանող փախստականների հոսքը շարունակում է աճել. այս տարի նրանց թիվն արդեն գերազանցել է 500 հազարը։ Այս մասին հայտնում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Ձեռք է բերվել նոր կրիտիկական նշագիծ։ Երկուշաբթի 8000 մարդու ժամանումից հետո ընդհանուր թիվը հասել է 502 հազարի»,- ասել է նա՝ հավելելով, որ ժամանումների տեմպերը գերազանցում են բոլոր սպասումները։

Նույն շարքից