Հասարակություն 

Սահմանադրական դատարանը բավարարեց լրատվամիջոցների դիմումները

Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, բավարարել է  աղբյուրի բացահայտման գործով iLur.am կայքի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի, ու «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի եւ Արտակ Ղազարյանի դիմումները:

Սահմանադրական դատարանի այս որոշումը նշանակում է, որ պաշտպանության լրացուցիչ երաշխիք են ստեղծվում աղբյուրի պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ այս լրատվամիջոցները հրաժարվել էին բացահայտել աղբյուրը՝ կապված Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Նույն շարքից