Business Insider-ի փոխանցմամբ՝ Socialbakers սոցցանցի միջոցով կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook-ի նորությունների շարքում միայն 3 տոկոսն են հանդիսանում գովազդները։ Նախորդ տարի գովազդից Facebook-ի եկամուտները կազմել են 11.5 միլիարդ դոլար։
Ընդ որում՝ սոցցանցը մտադիր չէ նորությունների շարքում մեծացնել գովազդային ծանրաբեռնվածությունը։ Հետազոտողները նաև պարզել են, որ 24-29 տոկոսը բաժին են ընկնում ապրանքանիշների, աստղերի, հանրահայտ անձանց ու կազմակերպությունների գրառումներին։