Հասարակություն 

Քաղաքապետը հրահանգել է չպատասխանել այդ հոգեկան հիվանդին. Բալասանյանի խորհրդականը՝Վարդան Ղուկասյանին

Ընդհանրապես քաղաքապետը հրահանգել է չպատասխանել այդ հոգեկան հիվանդին,  սակայն տականքը կարծես չափերն անցնում է:

Այս մասին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանը՝ անդրադառնալով  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝«Առաջին լրատվական»-ին տված այն հարցազրույցին, որտեղ վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Բալասանյանի հասցեին:

Սահրադյանն ի պատասխան նշել է. «Փալասն ինքն է,  որ Երևանից եկած ամեն չորրորդական չինովնիկ վրան ոտքերն է սրբել,  քանի որ թալանչի  է եղել և եկեղեցու փողերի գող:  Վերջում էլ օգտագործեցին և մի կողմ շպրտեցին:

Թող չափի մեջ մնա քանի դեռ ավելին չենք ասել»:

Նյութի աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Նույն շարքից