Հայաստան Քաղաքական 

Հայաստանը կմասնակցի Վերոնայում նախանշված Եվրասիական IV համաժողովին

Հոկտեմբերի 22-23-ին իտալական Վերոնայում նախանշված է Եվրասիական IV համաժողովը, որի նախաձեռնողները «Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում» հիմնադրամն ու «Ճանաչում ենք Եվրասիան» ասոցիացիան են:

Համաժողովի հիմնական թեման է՝ «Միասին քաղաքական նոր երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների շուրջ նորարարական հայացքի ճանապարհին»:

Եվրասիական համաժողովի աշխատանքն ուղղված է Եվրասիայի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը ԵՏՄ երկրների բիզնեսի, իշխանության, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուիչների միջեւ երկխոսության ճանապարհով: Քննարկումների հիմնական ուղղություններն են լինելու էկոնոմիկան եւ ֆինանսները, էներգետիկան, ենթակառուցվածքները, նորարարությունը, էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

Համաժողովի մասնակիցների թվում կլինեն Ռուսաստանի, Իտալիայի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի պետական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Նույն շարքից