Հասարակություն 

Երևանում հուշարձան կտեղադրվի՝ նվիրված արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նոր ղեկավար Կարոլին Դույեզին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Տիկին Դույեզը նախարարին ներկայացրել է Հայաստանում իրենց գործունեության ուղղվածությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում կարևորելով հատկապես՝ հոգեբանական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածներին նվիրված հուշարձան կառուցելու մտահղացման ընթացքին, որն այսօր կյանքի է կոչվում Կարմիր Խաչի, Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության համատեղ ջանքերով:
Արդեն իսկ Երևանի ավագանին իր 2015 թ. մարտի 18-ի որոշմամբ համաձայնություն է տվել Երևանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող այգում արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին նվիրված հուշարձան տեղադրելու համար։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է, ճարտարապետը՝ Արտավազդ
Թարխանյանը:

Նույն շարքից