Մշակույթ գլխավոր 

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդի է հանվել` հաջակցություն կարիքավոր երեխաների

Աշխարհահռչակ երգիչ, «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի կիթառի աճուրդի հանվելու մասին տեսահոլովակ է ստեղծվել, որտեղ ներկայացված է System of a Down- ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայությունից հատվածներ:

«Սերժ Թանկյանն իր լեգենդար կիթառը, որի վրա ստորագրել է ամբողջ System of a Down խումբը, նվիրաբերում է «Օրրան»-ի մանկական կենտրոնին»,-նշված է աճուրդի հոլովակում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի կարիքավոր երեխաներին:

Ինչպես տեղեկացնում է «Օրրան»-ի կայքը, աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Գլենդելում: Նախնական գինը 10 հազար դոլար է:

Նույն շարքից