«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի խոսքով, այսօր Արևմուտքի հետ Ալիևի հարաբերությունները շատ վատ են, իսկ երկրի ներսում էլ անկայունություն կա:
Լրագրողների հետ զրույցում քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատանում է, քանի որ Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան:
«Ադրբեջանում վերջին շրջանում ձերբակալությունները, պետության անվտանգության ղեկավարի ձերբակալությունը ի վերջո պատահական չէ, սա ևս ցույց է տալիս, որ ներքին անկայունություն կա երկրում: Սա նշանակում է, որ Ալիևը իր, իր ընտանիքի, իր պաշտոնի նկատմամբ վախ է զգացել»,- ասաց Ա.Պապյանը:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին,Պապյանը նշեց. «Ալիևն այսօր բացահայտորեն իրականացնում է թուրքական մեծ երազանքը՝ մաշեցնելով սպառել Հայաստանը»: