Հասարակություն 

Այսուհետ կարելի է հանգուցյալին հրաժեշտ տալ վիրտուալ

Daily Mail-ը հայտնում է, որ բրիտանական Perfect Choice Funerals ընկերությունը ներկայացրել է բարձրախոսերով «խելացի» դագաղ:

Ընկերությունը գտնում է,որ Coffin of the Future-ը («Ապագայի դագաղ») պետք է համապատասխանի ժամանակի բարձր տեխնոլոգիական պահանջներին։ Հետազոտության համաձայն՝ մարդիկ շատ հաճախ չեն կարողանում ներկա գտնվել հուղարկավորությանը, սակայն սմարթ դագաղների դեպքում նրանք կկարողանան հանգուցյալին հրաժեշտ տալ վիրտուալ։

Դագաղը ներառում է հանգուցյալի պատկերով էկրան, ինչպես նաև սոցցանցում նրա էջն արտացոլող էկրան, ուր մարդիկ կարող են թողնել իրենց ցավակցությունները։ Դագաղն ունի բարձրախոսներ, որոնցից կարող է հնչել հանգուցյալի սիրելի երաժշտությունը։

2D8E348300000578-0-image-a-4_1445249573904

Նույն շարքից