Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Հայտնի են դարձել աշխարհի վատագույն օդանավակայանները

The Independent պարբերականը հարցում է անցկացրել՝ պարզելու համար աշխարհի վատագույն օդանավակայանները։ Հարցմանը համաձայն, որին մասնակցել է 26.000 մարդ, ամենավատ օդանավակայան է ճանաչվել Նիգերիայի Պորտ Հարկորտ օդանավակայանը, հաղորդում է  Dailymail-ը:

Հարցման մասնակիցները հայտարարել են, որ օդանավակայանի անձնակազմը ոչ մի հարցով չի ցանկանում օգնել ճանապարհորդներին, նրա տերմինալներն ունեն վանող տեսք, շենքում չկան բազկաթոռներ, օդորակման համակարգն անսարք է։

Աշխարհի ամենավատ օդանավակայանների թվում երկրորդը թագավոր Աբդուլ Ազիզի օդանավակայանն է, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ Ջիդայից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Այն համարվում է երկրի ամենածանրաբեռնված օդանավակայանն ու մեծությամբ երրորդ օդանավակայանը։

Երրորդ տեղում Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 5.5 կիլոմետր հեռավորության վրա ընկած Տրիբխուվան միջազգային օդանավակայանն է։

Նույն շարքից