Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրել է «Ծիածան» անվանումը:
Ըստ ֆորումի կազմակերպիչների` նպատակն է եղել կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:
Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ այդ ֆորումը իրենց Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց: Նրանց հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):
Միջոցառմանը ներկա են եղել մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից, տեղեկանում ենք pinkarmenia.org կայքից: