Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Արա Աբրահամյանը Պուտինի «դաբրոն» չի ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով ևս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին:

«Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի մասնավոր անձանցից և հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի և չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, որովհետև նա (ՌԴ նախագահը) երբեք նման հարցեր չի քննարկում՚: Վերջինս չգիտի նաև, թե Ա. Աբրահամյանն ինչու է իր խոսքում Պուտինին հղում կատարել. «Ես չգիտեմ, թե Աբրահամյանը ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված նման հղումներ են հնչեցրել: Համոզված եմ, որ Աբրահամյանն ինքը ևս չի կարող բացատրել»,- ասաց Կոլերովը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից