Բիզնես Հասարակություն 

Transaero-ն հոկտեմբերի 26-ին կդադարացնի թռիչքները

«Transaero» ավիաընկերությանը տրված արտոնագիրը չեղյալ կհամարվի հոկտեմբերի 26-ին, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է այսօր առավոտյան, այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Բոլոր այն ուղևորները որոնք նախօրոք ձեռք էին բերել «Transaero» ավիաընկերության տոմսերը՝ կսպասարկվեն «Aeroflot» ավիաընկերության կողմից կամ բոլոր այն ռուսական ընկերությունների կողմից, որոնք պատրաստ կլինեն համագործակցել»,- ասել է նախարարը:

Սոկոլովը հայտնել է, որ ներկայիս դրությամբ կա «Transaero» ավիաընկերության ավելի քան 150 հազար ուղևոր, մինչև հոկտեմբերի 26-ը նրանց թիվը կկրճատվի հասնելով՝ 100 հազարի:

 

 

Նույն շարքից