Հասարակություն գլխավոր 

Սիրիայում, վերջին 4 տարիներին 250 հազար մարդ է մահացել, ավելի քան 4 միլիոնը փախստական է դարձել. ՄԱԿ

ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում հակամարտության չորսուկես տարվա ընթացքում ավելի քան 250 հազար մարդ է մահացել, ավելի քան 4 միլիոնը փախստական է դարձել։

«ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը հայտնում է, որ Սիրիայի Հալեպի շրջանում ռազմական հարձակողական գործողությունների պատճառով տեղահանված մարդկանց թիվն այժմ շրջանում գնահատվում է 50 հազար: Մարդկանց հարկավոր են վրաններ, ջուր, հիմնական տնտեսական ապրանքներ և պատրաստի կերակուր։ Մեր մարդասիրական գործընկերներն օգնում են բավարարել տեղահանվածների կարիքները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

Ըստ նրա՝ մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում է 12 միլիոնը, որից մոտ 500 հազարը գտնվում է դժվարհասանելի շրջաններում։

Նույն շարքից