Հասարակություն 

Չինացին օրական 2.5 կգ կծու պղպեղ է ուտում՝ չվնասելով առողջությունը

Չինացին այնքան է սիրում կծու պղպեղ, որ իր տան բակում պղպեղի 7 տեսակ է աճեցնում: Բացի այդ, տղամարդը ընդունակ է սնվել միայն կծու համեմունքով և ջրով: Ավելին, առանց առողջությանը էական վտանգ պատճառելու, հայտնում է Mirror-ը:

Հարևանները տղամարդուն չիլիի արքա են անվանել: Վերջինս կարող է օրական 2.5 կգ կծու պղպեղ ուտել:

«Երբ ես փոքր էի, մայրիկիս ասում էի, որ հեշտությամբ կարող եմ գոյատևել առանց մսի և ձվի, բայց առանց կծու պղպեղի չեմ կարող,- ասել է նա:

Տղամարդը հայտնել է, որ ցանկացած ուտելիք, որի մեջ բացակայում է կծու պղպեղը՝ իր համար անհամ է:

«Առավոտյան, բոլորը մաքրում են իրենց ատամները, իսկ ես պղպեղ եմ ուտում և դրանով լվանում ատամերս,- նշել է չինացին:

Նրա խոսքով՝ երբ վերջին անգամ այցելել է իր բժշկին՝ պարզվել է, որ լիովին առողջ է:

Նույն շարքից