Միջազգային Հասարակություն Պատահարներ 

Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով 9-ը հոգի անհետացել է

Չինաստանի արևելքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով 9-ը հոգի անհետացել է, ևս 2-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:

Պայթուցիկ սարքեր արտադրող քիմիական գործարանում պայթունը  տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով՝ 03:00-ին, Պինի կոմսության՝ Շանդուն մարզում:

Այժմ, դեպքի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ: Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է: Նշանակվել է հետաքննություն:

Նույն շարքից