Հասարակություն 

Գիտնականները պարզել են, թե որտեղ է առաջացել շան առաջին տեսակը

Գիտնականններին հաջողվել է պարզել, թե որտեղ է առաջացել շան առաջին տեսակը: Շների ԴՆԹ-ի երկարաժամկետ ուսաումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր շների նախատիպը եղել  է գայլը, իսկ չորքոտանիներին առաջինը վարժեցրել են Կենտրոնական Ասիայիայում:

Պարզվում է՝ բոլոր շները առաջացել են գայլից, իսկ նրանց առաջինը վարժեցրել են Նեպալի բնակիչները: Ամենասկզբից, շները առաջացել են Կենտրոնական Ասիայում, սակայն այն բանից հետո երբ նրանք վարժեցվել են մարդկանց կողմից, վեջինների հետ տեղափոխվել են Արևելյան Ասիա:

Գիտնականները վստահ են, որ տևական ժամանակ մարդիկ և գայլրեը միասին են որսորդություն արել: Այն ժամանակ, երբ որսը գայլերի համար դարձել էր հազվադեպ երևույթ՝ նրանք ստիպված սնվել են կենդանիների մնացորդներով, որոնք տալիս էին մարդիկ: Այդպես գայլրեի մոտ նվազել է ագրեսիվությունը և դա օգնել է մարդկանց գայլերին վարժեցնելու գործում:

Նույն շարքից