Առաջին հայացքից այս նկարում որևէ տարօրինակ բան չկա, սակայն ավելի ուշադիր նայելու դեպքում նկատում ենք, որ ներքևի աջ անկյունում՝ հատակին, դրված են Մարտիրոս Սարյանի և Մհեր Աղեբյանի կտավները: Հիշեցնենք, որ այդ կտավները մեր ազգային հարստության մասն են կազմում, և պետք է ոչ թե շպրտված լինեին գետնին, այլ պահպանվեին հատուկ պայմաններում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալուն պես կարգադրել է հավաքել այդ արժեքավոր կտավները կառավարության շենքի պատերից և շպրտել դրանք ՀՀ կառավարության շենքի տանիքում: Չենք կարող ասել, թե ինչու Աբրահամյանին դուր չեն եկել այս արժեքավոր կտավները, գուցե նա իր ոճի մեջ մտածել է՝ դե նկար են էլի, վերնիսաժում լիքը կա, պետք լինի կառնենք...
Կարդացեք՝ «Անալիտիկ» շաբաթաթերթում