Տարածաշրջանային քաղաքական իրացիճակի, ՀՀ-ի համար սպառնալիքներ հանդիսացող երևույթների, ռազմավարական կարևոր նշանակության հարցերի, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցեցինք քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի հետ:
Տարածաշրջանային քաղաքական զարգացումներն ի՞նչ չափով են ազդում ՀՀ-ի վրա:
Վերջին շրջանում Հարավային Կովկասի հարակից տարածաշրջանների զարգացումները մեծ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանային քաղաքական իրադարձությունների վրա եւ, ըստ էության, դրանով են պայմանավորված տարածաշրջանային պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գործողություններն արտաքին աշխարհում, ինչու չէ, նաեւ ներքին դաշտում: Վերջին շրջանում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններից պետք է առանձնացնել Արեւելյան գործընկերության ծրագրի տապալումը, երբ Ռուսաստանը եւ Ղազախստանը հանդես եկան Եվրասիական տնտեսական միություն ձեւավորելու գաղափարով: Արեւմտյան աշխարհը չկարողացավ ճիշտ գնահատել այնտեղից եկող հնարավորությունների եւ սպառնալիքների աստիճանը եւ ընտրության առջեւ կանգնեցրեց Արեւելյան գործընկերության անդամ երկրներին՝ դրանով իսկ կորցնելով ծրագիրը որպես այդպիսին: Արաբական աշնան գործոնը նույնպես մեծապես ազդեց Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական ընթացքների վրա: Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիական ճգնաժամին, ըստ էության, միայն ռմբակոծություն չէ ահաբեկիչների դիրքերին, այլ նաեւ արեւմտյան աշխարհի հետ միջազգային կոալիցիայի ձեւավորման փորձ: Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել եւ ուժերի վերաբաշխման գործընթաց է սկսվել, որն այս պահին ընթացքի մեջ է: Թե ինչպես կզարգանա, ժամանակը ցույց կտա:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում