Վերլուծական Առողջապահություն գլխավոր Մամուլի տեսություն 

ՀՀ-ում Վաճառվող դեղերի մոտ 15 տոկոսն աշխարհում հանված է գործածությունից. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Դեղերի շուկայի, այնտեղ առկա գնագոյացման խնդիրների, Հայաստան ներկրվող անորակ ու ժամկետանց դեղերի մասին հաճախ է խոսվում: Ամեն խոսակցությունից հետո հայտնվում են ինչ-որ պատասխանատուներ, հայտարարություններ անում ու հեռանում՝ այդպես էլ որեւէ դրական քայլ չկատարելով, որեւէ լուծում չառաջարկելով: Ամեն հայտարարությունից հետո նորից են թանկանում գները, նորից նույն մտահոգություններն են ծնվում, նորից հատկապես կենսաթոշակառուները, որոնք դեղատներից հիմնական օգտվողներն են, դժգոհության ալիք են բարձրացնում, խոսում որոշ դեղերի անմատչելիության մասին…

Գաղտնիք չէ, որ դեղերի հայաստանյան շուկան ամենաթանկերից մեկն է տարածաշրջանում: Ոչ միայն ամենաթանկերից, նաեւ ամենախառնաշփոթներից մեկը: Գնագոյացման «պարադոքսները» ներկրողները բացատրում են համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, արտադրողների ցանկություններով:

Հայաստանում դեղերի արտադրություն կա, սակայն հիմնականում ներկրումներով է ապահովվում պահանջարկը, ինչն էլ նշանակում է, թե ներկրողներն իրավացի են, որովհետեւ նրանք չեն կարող ինքնարժեքին մոտ գներ սահմանել, պիտի կարողանան մաքսային, տրանսպորտային ծախսերը հավելել գներին: Բայց հենց այստեղ է, որ ներկրողներն անցնում են բոլոր թույլատրելի սահմաններն ու հաստատում քմահաճույքն ու կամայականությունը՝ իրենց գերշահույթն ապահովելու համար սահմանելով երբեմն իրականությունից կտրված գներ:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից