Հայաստան Քաղաքական Վերլուծական գլխավոր 

Հայաստանում «բամփվում են» այն մարդիկ, ովքեր փրկիչ են ձեւանում. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Արա Աբրահամյանի ֆենոմենալ հայտարարությունն առ այն, որ ուզում է կուսակցություն հիմնել եւ Հայաստանի քաղաքական ոլորտում իր տեղը զբաղեցնել վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ տվեց:

Բնական է, որ որեւէ մեկը չի կարող ցանկություն կամ երազանք ունենալու համար քննադատել այլոց, սակայն Արա Աբրահամյանը ֆենոմենալ անձնավորություն է, ինչի պատճառով նրա հայտարարությունն աննկատ չմնաց: Այս մարդն իր կյանքի ինչ-որ ժամանակահատվածում գնացել է ՌԴ՝ իրականացնելու ռուսաստանյան երազանքը: Մինչ այդ, մեջբերում ենք, ապրել է հիվանդանոցում, ունի 4 կամ 5 եղբայր եւ մեկ քույր. եղբայրների քանակի մասով դեռ ինքն էլ վերջնական չի կողմնորոշվել, քանի որ տարբեր հարցազրույցներում նրանց քանակը փոխվում է, այնուհետեւ հարազատ Մալիշկա գյուղից ուղեւորվել է Ռուսաստան:

Ի դեպ, Աբրահամյանը կողմնորոշման խնդիր ունի նաեւ ազգային պատկանելիության հարցում՝ մեկ ռուս է, մեկ հայ, մեկ երկուսը միասին, որոշ դեպքերում էլ ամերիկացի, սակայն սա էլ էական չէ: Շատ ավելի կարեւոր է, թե ովքեր են նրա քաղաքական հենքերը ՀՀ-ում եւ արդյոք նա կարող է փրկել Հայաստանը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Արա Աբրահամյանի քաղաքական ամենավստահելի հենքը ՀՀ-ում Արթուր Բաղդասարյանն է, ով , ի դեպ, ուղեւորվել էր Ռուսաստան հատուկ Աբրահամյանի կողմից կազմակերպված խնջույքին մասնակցելու համար: Մյուս հենքը Արամ Սարգսյանն է: Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան-Արամ Սարգսյան եռյակի փրկչի կարգավիճակում լինելու հավանականությունը կարելի է համեմատել նրա հետ, որ մի օր Ռուսաստանը որոշի այլեւս զենք չվաճառել Ադրբեջանին միայն այն բանի համար, որ Հայաստանն իր դաշնակիցն է: Արամ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը ձախողվել են իրենց գրեթե բոլոր ձեռնարկած գործերում՝ անգամ բիզնեսում:

Զարմանալի օրինաչափությամբ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունները կամ սնանկանում են կամ էլ միշտ ֆինանսական խնդիրներ են ունենում, քաղաքական հարցերում էլ է նույնը: Այն եզակի կուսակցության ղեկավարն է, որտեղ անգամ կաշառք բաժանելուց են խնայողություններ անում. մինչ ուրիշները 10 կամ 20 000 դրամ են բաժանում, ՕԵԿ-ն ընտրողներին առաջարկում էր փչացած մուրաբա եւ ջեմ համտեսել:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից