Հարցազրույց գլխավոր 

ՌԴ-ն չի խոչընդոտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը. Արտակ Զաքարյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Մի շարք արտաքին եվ ներքին քաղաքական կարեվորագույն հարցերի շուրջ զրույց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահԱրտակ Զաքարյանի հետ

Ներկայումս ՀՀ-ն բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, կան մի շարք արտաքին մարտահրավերներ, այս պայմաններում արտաքին քաղաքական ո՞ր գիծն է մեզ ավելի հարմար՝ միավեկտոր, թե բազմավեկտոր:

Հայաստանը պարտավոր է առաջնորդվել իր ազգային պետական շահերով: Հայաստանը պարտավոր էր շեշտը դնել իր անվտանգության եւ տնտեսության շահերի վրա, ինչի պատճառով էլ անդամակցեց ԵՏՄ-ին, բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանը մեծ ցանկություն ունի զարգացնել քաղաքական համակարգը, գնալ ժողովրդավարական ճանապարհով, ընդունել հաջողված մոդելներ: Ուստի Հայաստանը պետք է ընտրի բազմավեկտոր արտաքին քաղաքական ուղին՝ թե ԵՏՄ-ի հետ, թե ԵՄ-ի հետ ձեվավորելով համագործակցային արդյունավետ հարաբերություններ:

Ռուսաստանը կարո՞ղ է խոչնդոտել Հայաստան-Արեվմուտք հարաբերությունների զարգացմանը: Այսօր բարդ ժամանակներ են ՌԴ-ի և Արևմուտքի միջև, դրա համար կան կոնկրետ պատճառներ:

Մենք կարևորում ենք ՌԴ բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են միջազգային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ՌԴ-ի հետ միասին Հարավային Կովկասում խաղաղարար բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Ես չեմ կարծում, որ ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, նմանապես չեմ կարծում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող են խոչընդոտ լինել հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեվ մեր քաղաքականութունն իրականացվում է ոչ թե շահերի հակասության, այլ շահերի համադրման հիման վրա:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից