Հայաստան Քաղաքական Հարցազրույց 

Ավանտյուրիստներն այնքան շատ են, որ պետք չէ նրանց շարքը լրացնել. Պարույր Հայրիկյան.. «Անալիտիկ» շաբաթաթերթ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի անդրադարձն Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելուն

Պարոն Հայրիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու հայտարարությանը:

-Ես ողջունում եմ յուրաքանչյուր հայի հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը, սակայն նախ պետք է հստակեցնել, թե այդ ո՞ր քաղաքական ուժն է, որ պակասում է Հայաստանում, որ ինքը չի կարողանում համալրել, այլ ցանկանում է ստեղծել նորը: Այն քաղաքական ուժը, որը ցանկանում է ասպարեզ գալ, պետք է հստակ ասելիք եվ անելիք ունենա:

Տվյալ դեպքում ի՞նչ ակնկալիքներ ունենք ռուսաստանաբնակ գործչից:

-Այդ մարդը, որ գալիս է, ի՞նչ գաղափար է ասել մինչեվ հիմա, որ չի ընդունվել եվ խոսում է կուսակցության հիմնադրման մասին, այս հարցի պատասխանն է, որ ցանկանում եմ ստանալ: Հակառակ դեպքում, ավանտյուրիստներն այնքան շատ են, որ պետք չէ նրանց շարքը լրացնել, ուրեմն որպեսզի ավանտյուրիստ չընկալվի, մարդը պետք է ասի, որ ես ունեցել եմ այս կամ այն գաղափարը եվ դա չեն հասկացել, չեն ընդունել, եվ ես ստիպված եմ ինքս գործողությունների անցնել՝ ստեղծելով կուսակցություն:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից