ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ԺՀՄԻԳ-ի խորհուրդը, հրաժարվելով դիտորդներ ուղարկել Ադրբեջան, վտանգում է մի շարք երկրների հետ իր հարաբերությունները:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խիստ քննադատության էր ենթարկել միջազգային այն կազմակերպություններին, որոնք հրաժարվել էին դիտորդներ ուղարկել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: