Հայաստան Իրավական 

Հրապարակվեց Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավճիռը

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  հրապարակեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավճիռը: Դատարանը գործով երեք ամբաստանյալներին՝ Գոռ Առաքելյանին, Ներսես Մելքոնյանին, Վալերիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում:

Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման, Ներսես Մելքոնյանը՝ 2 տարվա, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3 տարվա ազատազրկման: Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ:

Նույն շարքից