Քաղաքական Միջազգային 

Լավրովն ու Քերին կհանդիպեն հոկտեմբերի 23-ին՝ Վիեննայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ծրագրված է հոկտեմբերի 23-ին։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում՝ անձնական հանդիպման անցկացման նախապատրաստության համատեքստում։ Այս մասին հայտնում է Komersant-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

Լավրովի ու Քերիի հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Նույն շարքից