Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում հրապարակել են հատուկ ծառայության կալանավորված աշխատակիցների անունները

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ավելի վաղ ձերբակալված հատուկ ծառայության 7 աշխատակիցների հանդեպ։ Ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է այդ աշխատակիցների անունները, տեղեկացնում է Trend-ը:

Ձերբակալվածների թվում է նախարարության մշտադիտարկման կենտրոնի պետ Թեյմուր Գուլիեւը և կենտրոնի 3 աշխատակից, օպերատիվ-տեխնիկական վարչության պետ Նաթավան Մուրավաթովան, հակաահաբեկչական կենտրոնի փոխտնօրեն Իլքար Ալիեւը, տրանսազգային տնտեսական հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ֆիզուլի Ալիեւը։

Նրանց մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նույն շարքից